Ես ուսանողներիս հետ ավելի շատ ժամանակ եմ անցկացրել, քան իմ երեխաների, դա շանտաժի ճանապարհ է
«Ինչպես խոստացել էինք, տնտեսագիտական համալսարանում դասախոսական կազմն այս տարվա սեպտեմբերից էապես և շոշափելիորեն բարելավվելու է:Մրցութային կանոնակարգի կարճաժամկետ արգելանքը հանվել է, ինչի շնորհիվ մրցույթի արդյունքները կկիրառվեն ամբողջ ծավալով:Բազմիցս ասել եմ՝ այս գործընթացն ակնհայտ անհրաժեշտություն է և չունի այլընտրանք»,- հայցի ապահովման միջոց արգելանքը վերացնելու դատարանի որոշումից հետո իր ֆեյսբուքյան էջում այսպես էր արձագանքել ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը։
Հիշեցնենք, որ ՀՊՏՀ-ում թափուր պաշտոնների տեղակալման նոր կանոնակարգ է մտցվել, որով, օրինակ, չափազանց կարոևրվում է անգլերենի իմացությունը ։ Այս կանոնակարգը չի ընդունվել դասախոսների մի մասի կողմից։17 դասախոսներ հայց են ներկայացրել ընդդեմ ռեկտորի, որպես հայցի ապահովման միջոց դատարանը կասեցրել էր նոր կանոնակարգով մրցույթի անցկացման գործընթացը, իսկ երեկ բավարարեց արդեն Հայրապետյանի բողոքը, և արգելանքը հանվեց․
«Բնականաբար մենք դա այդպես չենք թողնի, մենք կբողոքարկենք։ Այն պատճառաբանությունները, որոնք միջնորդությունում բերվել էին ռեկտորի պաշտոնակատարի կողմից ճիշտ չեն, ստույգ չեն»,- «Հրապարակի» հետ զրույցում, արձագանքելով դատարանի որոշմանը, ասաց տնտեսագիտական համալսարնի դասախոս կառավարման ամբիոնի ասիստենտ, տնտեսագիտության թեկնածու, նույն բուհում նախկինում վարչական պաշտոններ զբաղեցրած Արմեն Կարախանյանը ։ Կարախանյանի խոսքով՝ ռեկտորի պաշտոնակատարի այն պնդումները, թե արգելանքը ստիպում էր իրենց օրենք խախտել, և համալսարանը խնդիրների առաջ կարող էր կանգնել, քանի որ ուսումնական տարին մոտենում է, իսկ թափուր տեղերը պետք է լրացված լինեն, ստույգ չեն․
«Ուսումնական պրոցեսը չի կարող խանգարվել, քանի որ բուհը ունի իր աշխատակիցները, օրենքը թույլ է տալիս օրինական ճանապարհով երկարաձգել յուրաքանչյուրի հետ պայմանագիրը՝ մինչև 5 տարի։ Հայցադիմում ներկայացնողները և բուհի մյուս աշխատակիցները բազմաթիվ անգամներ մրցույթներ անցել են, նրանց հետ պայմանագրերը 3 տարի ժեմկետով երկարաձգվել է, օրենքը թույլ է տալիս էլի երկարաձգելու։ Ռեկտորի պաշտոնակատարի կողմից մեջբերված «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասը ասում է՝ բարձրագույն ուսումնական հաստատությունում և հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպությունում գիտամանկավարժական կազմի բոլոր թափուր պաշտոնների տեղակալումը իրականացվում է ըստ աշխատանքային պայմանագրի, որը կնքվում է 5 տարի ժամկետով: Աշխատանքային պայմանագրի կնքմանը նախորդում է բաց մրցութային ընտրություն: Աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանալուց հետո գիտամանկավարժական աշխատողի հետ կարող է կնքվել նոր աշխատանքային պայմանագիր մինչև 5 տարի ժամկետով, առանց մրցութային ընտրության` պայմանագրային ժամկետում նրա գիտամանկավարժական գործունեության արդյունքների գնահատման հիման վրա: Հիմա կնքվել է պայմանագիրը, բոլորս մրցույթներ անցել ենք բազմաթիվ անգամ, մեզ հետ կնքվել է պայմանագիր 2-3 տարով։ Ձեզ հատնի է Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունները, որ կառավարությունում հավանության է արժանացել, ուղարկվել է ԱԺ հաստատման, որ եթե 2 անգամ երկարաձգվել է ժամկետային պայմանագիրը, ապա այն համարվում է անժամկետ։
Բացի դրանից մեզ հետ պայմանագիր կնքելու օրինական ճանապարհը կա, դրա փոխարեն նրանք փորձում են անօրինական մրցույթով համալրել կարդրերը, որի մասին մենք չենք լռելու։ Նույն այդ հոդվածի 4-րդ մասի վերջին արտահայտությունում ասվում է՝Նշված պաշտոնների տեղակալման կարգը հաստատում է բարձրագույն ուսումնական հաստատության, հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպության խորհուրդը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան: Այսինքն՝ իրավունքը տրված է բուհին, բայց ոչ օրենքին հակասող, դա պետք է լինի օրենսդրությանը համապատասխան։ Հիմա համալրումը՝ անօրեն պայմանագրով, բուհին կկանգնեցնի ծանր վիճակի առջև, քանի որ այսպես թե այնպես այդ դատական հայցը բավարարվելու է, բազմաթիվ օրենքների խախտում կա, հայցը բավարարելուց հետո բուհը կանգնելու է կոլապսի առաջ, թե ի՞նչ ճանապարհով գնա։ Արդեն ոչ օրինական համալրված կադրերի հետ աշխատանքային պայմանագիր կունենանք կնքված, ի՞նչ ենք անելու»։
Ռուբեն Հայրապետյանը տարօրինակ է համարում, որ հայցադիմումը ստորագրած դասախոսների մի մասը, որը անօրինակ է համարում մրցույթն ու կանոնակարգը, մասնակցում է մրցույթին։ Կարախանյանը արձագանքեց․
« Մարդու մասնակցության իրավունքը ոչ մեկը սահմանափակելու իրավունք չունի, մարդը ազատ է գործելու այնպես, ինչպես ցանկանում է։ Ես, օրինակ, չեմ մասնակցել, չէի էլ պատրաստվում մասնակցել, այդ կանոնակարգը և դրա հիման վրա անցկացված մրցույթը անօրինական են։ Զավեշտը նաև նրանում է, որ իրենք ասում են մրցույթն ավարտվել է, բայց մրցույթի արդյունք հրապարակված չկա, մարդիկ չգիտեն, թե ով է անցել, ով՝ ոչ։ Վախենալով իրենց սոցիալական վիճակից, այդ աշխատավարձի վրա հույսները դնելով՝ հույս ունեն, որ գուցե անցած լինեն, իրենց հետ պայմանագիր կնքվի և իրենք ձայն չհանեն, բայց վաղը, որ տեսնեն, որ, ենթադրենք, շատերը դուրս են մնացել, նրանք էլ չեն լռելու։ Այդ դեպքում այդ 17 հոգու հարցը չի լինի, ամբողջ անձնակազմի հարցը կլինի, և բուհը կոլապսի առաջ կկանգնի,ինչն ինձ համար ցավալի է։ Ես 25 տարի տնտեսագիտականում աշխատում եմ, համալսարանը ինձ համար շատ թանկ է, իրենք է, որ չգիտեն, թե ինչ բան է մի տեղում աշխատելը։ Ես ուսանողներիս հետ ավելի շատ ժամանակ եմ անցկացրել, քան իմ ընտանիքի, իմ երեխաների։ Դա շանտաժի ճանապարհ է՝« եթե թույլ չեք տալիս, ես գործերը վարի եմ տալու», այդպես գործ չեն անում, ինքը գնում է լրիվ դեպի անդունդ, շանտաժով չեն աքշխատում»։
Ռուբեն Հայրապետյանն էլ մեզ հետ զրուցում ասաց, որ կոլապս լինել չի կարող, քանի որ եթե այնպիսի սցենար լինի, որ դատարանը բավարարի դասախոսների հայցը, ապա իրենք բողոքարկելու են։
Կարծիքներ