ԱՄՆ-ն Թուրքիային վերջնագիր է ներկայացրել

ԱՄՆ-ն Թուրքիային վերջնագիր է ներկայացրել

ԱՄՆ-ն Թուրքիային երկու շաբաթ ժամանակ է տվել ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերի գնման գործարքից հրաժարվելու համար։ Այս մասին հայտնում է CNBC-ն, վկյակոչելով իր իրազեկ աղբյուրներին։ Այդ ժամկետում Անկարան պետք է հրաժարվի Մոսկվայի հետ գործարքից եւ ձեռք բերի ամերիկյան «Պատրիոտ» համակարգեր։ Հակառակ պարագայում Թուրքիան կհանվի F-35-երի նախագծից։ Ամերիկյան լրատվամիջոցը նշում է, որ հնարավոր է արձագանքի նաեւ ՆԱՏՕ-ն, իսկ Վաշինգտոնն էլ շարունակի սանկցիաներ սահմանել Անկարայի նկատմամբ։ Սա, ըստ CNBC-ի, դա Պետդեպի վերջին առաջարկն է, որ արվել է Անկարային։