Վարչապետին ներկայացրին «Բեկոն Պրոդուկտի» հաջողության պատմությունը 

Վարչապետին ներկայացրին «Բեկոն Պրոդուկտի» հաջողության պատմությունը 

Ծաղկաձորում կայացած «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» տնտեսական համաժողովի ժամանակ վարչապետին և մյուս հյուրերին իրենց հաջողության պատմությունը ներկայացրեց «Բեկոն Պրոդուկտ» ընկերության գործադիր տնօրեն Դավիթ Մարգարյանը:  Նա, ողջունելով ներկաներին, ասաց, որ գրեթե երկու տարի է՝ ղեկավարում է ընկերությունը, սակայն  գիտակցական տարիքից սկսած՝ տեսել է, թե ինչպես է  ընկերությունը հաստատակամ քայլերով փոքր ձեռնարկությունից կամաց-կամաց դառնում շուկայի առաջատար և խոշոր ընկերություններից մեկը:

«Բեկոնն այսօր աչքի է ընկնում 

հզոր արտադրամասով, 
ժամանակակից տեխնոլոգիաներով, 
որակավորված և բանիմաց մասնագետներով, 
ընտանեկան ջերմությոամբ,
արդյունաբերական արտադրության ճշգրտությամբ: 
Մենք ստեղծում ենք բարձրակարգ մսամթերք անսասան համոզմամբ, որ անհնարին ոչինչ չկա և ամեն ինչ սկսվում է հենց փոքր քայլերից»,-ասաց Դավիթ Մարգարյանը: 

Նրա խոսքով՝ դեռևս 24 տարի առաջ  «Բեկոն Պրոդուկտ» ընկերությունում աշխատում էր 3 աշխատակից, աշխատանքային տարածքը չէր գերազանցում 50 քմ տարածքը. «Այսօր իրավիճակը միանգամայն այլ է.  Բեկոնը մեծ ընտանիք է, որի գործունեության հիմքում անվերջ կատարելագործման համոզմունքն է:

Խոսելով ընկերության առջև ծառացած մարտահրավերներից՝ Դավիթ Մարգարյանը նշեց, որ  այսօր իրենց նպատակն է արտահանման ծավալների ընդլայնումը, որին իրենք գնում ենք ինքնուրույն քայլերով: