Մեքենաները պարբերաբար գլորվում են երկաթգծի վրա․ պետական մարմիններից արձագանք չկա

Մեքենաները պարբերաբար գլորվում են երկաթգծի վրա․ պետական մարմիններից արձագանք չկա

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 28-րդ կմ-ին ավտոմեքենաների համար իսկական թակարդ է ստեղծվել, բանն այն է, որ այդ հատվածում ՝ Դեբեդ գետի կամրջի հարևանությամբ կտրուկ ոլորան է, դրա հետ մեկտեղ ճանապարը թեքություն ունի դեպի ձորը, որտեղով անցում է «Հարավկովկասյան եկրաթուղու» երկաթգիծը։ 

Վերջին շրջանում այդ հատվածում մեքենաները գլորվում են ձորը։ Մեզ ասացին, որ ճանապարհի այդ հատվածը նույնիսկ կահավորված էլ չէ, չկան ճանապարհային նշաններ, ոչ էլ բետոնյա արգելապատնեշները։ Վերը նշված հատվածում օգոստոսի 1-ին հերթական պատահարն է տեղի ունեցել, երբ Թումանյան-Շահալի 2632 կմ П.6 գծամասում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և հայտնվել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի երկաթգծի վրա։ «Հարավկովկասյան երկթուղի» ՓԲԸ-ից մեզ ասացին, որ խնդրի առնչությամբ դիմել են և՛ Լոռու մարզպետարան, և՛ ճանապարհային ոստիկանություն, որպեսզի ճանապարհի այդ հատվածը փորձեն ինչ-որ կերպ անվտանգ դարձնել, սակայն որևէ արձագանք չի եղել։