Ի՞նչ ունեցվածքի տեր են Կոտայքի մարզպետարանի պաշտոնյաները

Ի՞նչ ունեցվածքի տեր են Կոտայքի մարզպետարանի պաշտոնյաները

Պաշտոնյանների 2019 թվականի գույքի, եկամուտների և շահերի տարեկան հայտարարագրեր ներկայացնելու գործընթացի վերջնաժամկետը  մայիսի 31-ն էր: Ի՞նչ ունեցվածք են հայտարարագրել Կոտայքի մարզպետարանի պաշտոնյաները: 

2018թվ-ի Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը հայտարարագրել է բազմաբնակարան բնակելի շենքում ֆիզիկական անձանց բնակության համար նախատեսված 2 բնակարան, հողամաս և «BMW X5 3.0 I» մանկիշի մարդատար մեքենա։ Նա հայտարարագրել է նաև 60000 դրամ արժողությամբ բաժնեմաս, հանձնած փոխառությունները կազմում են 300 000 ՀՀ դրամ։
Կոտայքի մարզպետի դրամական միջոցները կազմել են 350 000 դրամ, իսկ եկամտի չափը՝ 588 228 ՀՀ դրամ։  
2019թվ.-ին  Պետրոսյանը օտարում է միանձնյա սեփականություն հանդիսացող բնակարանը՝ 17մլն. 800հազար  ՀՀ դրամով եւ Երեւանի Արաբկիր վարչական շրջանում  գնում է բնակարան՝  51մլն. 357հազար 225  ՀՀ դրամ արժողությամբ: Մարզպետի եկամուտները՝ աշխատանքի վարձատրություն և /կամ դրան հավասարեցված այլ վճարումներ/ ՀՀ Կոտայքի մարզպետարանից  կազմում են  11մլն. 522հազար 445 ՀՀ դրամ: 

Մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանը 2018թվականին  28մլն. 392 հազար ՀՀ դրամով ձեռք է բերել բնակարան: Եկամուտները հարկային տարում կազմել են՝  34մլն. 054 հազար 658  ՀՀ դրամ:
 2019 թվականին  փոխմարզպետը ձեռք է բերում  2011թվ.-ի արտադրության VOLKSWAGEN  մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոցը՝  4հազար 950 ԱՄՆ դոլար արժողությամբ: Դրամական միջոցները   տարվա սկզբին  0 դրամ է եղել,  տարվա վերջում՝ 132.834 ՀՀ դրամ: Եկամուտները՝ աշխատանքի վարձատրություն  Կոտայքի մարզպետարանից՝ 9 մլն. 629հազար 255 ՀՀ դրամ, նվիրատվության կամ օգնության կարգով ստացված գույքը, դրամական միջոցները բացառությամբ աշխատանքի, ծառայության տեսքով ստացած կազմում են՝  2մլն. 375հազար ՀՀ դրամ: 

Կոտայքի մարզպետի տեղակալ Վասակ Վարդանյանը 2018թվականին հայտարարագրել 
4մլն. 749հազար 149 ՀՀ դրամի եկամուտ եւ 4 հողամաս: 2019թվ.-ին Վարդանյանը 10մլն 575 հազար ՀՀ դրամով Հրազդան քաղաքում բնակարան է գնել եւ  21 հազար ԱՄՆ դոլարով ձեռք է բերել 2013թվ.-ի  JEEP մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոցը: Դրամական միջոցները տարվա վերջում կազմել են 
91հազար 693 ՀՀ դրամ: Աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ/ կազմում են՝ 9մլն. 630հազար 365 հազար ՀՀ դրամ:


Մարզպետի խորհրդականը Արտավազդ Բարսեղյանը հայտարարագրել է մեկ բնակարան Աբովյան քաղաքում: 2019թվականին ձեռք է բերել  2016թվ.-ի արտադրության HYUNDAI մարդատար ավտոմեքենա՝ 4հազար 208 ԱՄՆ դոլար արժողությամբ:  Նույն տարում էլ օտարել է 2000թվ.-ի MERCEDES-BENZ ավտոմեքենան՝ 700.000 ՀՀ դրամով:

Դրամական միջոցները տվյալ տարվա սկզբում՝ 3մլն. 748հազար 742 ՀՀ դրամ,  տարվա վերջում՝ 81հազար ՀՀ դրամ եւ 2 հազար 900 ԱՄՆ դոլար:  Կենսաթոշակը՝  1մլն 495հազար 440 ՀՀ դրամ, աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ ՀՀ Կոտայքի մարզպետարանում՝ 3մլն. 774հազար. 619 ՀՀ դրամ: Աշխատանքի վարձատրություն  ՀՀ վարչապետի աշխատակազմ՝  1մլն. 332հազար 255ՀՀ դրամ,   
Նվիրատվության կամ օգնության կարգով ստացված գույքը, դրամական միջոցները (բացառությամբ աշխատանքի, ծառայության տեսքով ստացած՝  2,900.00ԱՄՆ դոլար:

Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար՝  Լեւոն Պետրոսյանի եկամուտները հարկային տարում կազմել է 6մլն. 388 հազար 718ՀՀ դրամ:  2019թվ.-ին նա հայտարարագրել է բնակարան Եղվարդ քաղաքում,   հողամասեր՝  Եղվարդ, Սոլակ, Պռոշյան, Արտավազ, Աղավնաձոր համայնքներում,  3 մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոց՝ 1984թվ.-ի արտադրության VAZ, 1991թվ.-ի արտադրության FORD 2003թվ-ի MITSUBISHI: Դրամական միջոցները տարվա  վերջում ՝ 622 հազար ՀՀ դրամ, աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ՝ 9մլն 208հազար 312 ՀՀ դրամ

Մարզպետի օգնական՝ Արեգ Պապյանը  2019թվ.-ին ձեռք է բերել 2010 CHEVROLET մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոց՝ 3.000.0 ԱՄՆ դոլար արժողությամբ:  Աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ՝ 2մլն. 172հազար 473 ՀՀ դրամ: