Ես տեղյակ չեմ, ես հիմա Անատոմիկի առջև եմ, սպասում եմ՝ ինձ ընդունեն

Ես տեղյակ չեմ, ես հիմա Անատոմիկի առջև եմ, սպասում եմ՝ ինձ ընդունեն

Երեկ ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպի կապակցությամբ ձերբակալված Սամվել Վարդանյանը ձերբակալվածների պահման վայր տեղափոխվելիս` ճանապարհին, մի խումբ դիմակավոր անձանց կողմից ենթարկվել է դաժան ծեծի: Այս մասին քիչ առաջ հայտնեց Սամվել Վարդանյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը։ 

«Հրապարակը» կապվեց ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ՝ հարցնելով, թե ինչ կարող է ասել այս հայտարարության վերաբերյալ, ինքը կա՞պ ունի դրա հետ․ «Ես հենց նոր Ձեզնից լսեցի»,- ասաց Ասլանյանը։ Իսկ գուցե ՔՊ-ի աջակիցնե՞րն են՝ հարցրինք․ «Եթե ես մի բան չգիտեմ, ինչպե՞ս կարող եմ ասել, ես հենց հիմա կանչվել եմ դատաբժշկական փորձաքննության և գտվում եմ Անատոմիկի առջև, սպասում եմ, որ գան և ինձ ընդունեն»,- ասաց Ասլանյանը։