Դատախազը պետք է կապվի Օնիկ Գասպարյանի հետ, ապուցույցների դեպքում պետք է գործ հարուցել

 Դատախազը պետք է կապվի Օնիկ Գասպարյանի հետ, ապուցույցների դեպքում պետք է  գործ հարուցել

ԳՇ հայտարարությունը  հայտարարություն է, որի ներքո արդեն կարելի է տեսնել Զինված ուժերի շտաբի եւ հրամկազմի պատրաստակամությունը՝ տրամադրել  ապացույցներ։ Այդ դեպքում այո, Գլխավոր դատախազը պարտավոր է օրենքով սահմանված միջոցառումներ ձեռնարկել եւ քրեական գործ հարուցել Հայաստանի պատմության տիեզերական մասշտաբի դավաճանի նկատմամբ։ Այս մասին քիչ առաջ ընդդիմության հանրահավաքի մեկնարկից առաջ Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիքի փրկության շարժման» խորհրդի անդամ Արփինե Հովհաննիսյանը։

«Այո, միանշանակ, գլխավոր դատախազի՝ Օնիկ Գասպարյանի հետ կապ հաստատելու առիթ կա,նա պետք է այդ գործողությունը կատարի։ Եթե ես հիմնվեմ նրա 3 տարիների վարքագծի վրա, ապա կապ չի հաստատի։ Եթե ես հիմնվեմ մնացորդային հիշողության, արժանապատվության եւ երկրի ճակատագրով մտահոգ լինելու վրա, ապա պարտավոր է, պետք է անի դա եւ հույս ունեմ, որ կանի»,- ասաց Հովհաննիսյանը։

«Փաշինյանը միշտ խոսում է, միշտ սպառնում է, միշտ ստում է ու միշտ մանիպուլյացնում է։ Հաճախ ասում է բաներ, որոնք ինքը չի կարող անել, այլեւ իրավունք չունի անել։ Նա թույլ տալու կամ թույլ չտալու պոտենցիալ չունի։ Ես ասացի, որ առանց բանակի վարչապետն անգլուխ ձիավոր է»,- նշեց ԱԺ նախկին փոխխոսնակը՝ անդրադառնալով վարչապետի այն խոսքին, թե ինքը թույլ չի տա բանակը դուրս գա ժողովրդի դեմ։