Թուրքիան արգելված ապրանքնե՞ր է արտահանում Իսրայել

Թուրքիան արգելված ապրանքնե՞ր է արտահանում Իսրայել

Թուրքիայի առևտրի նախարարությունը հայտարարություն է տարածել դեպի Իսրայել արտահանումն արգելված ապրանքատեսակների արտահանումը շարունակելու մասին տարածվող տեղեկությունների վերաբերյալ:
Ըստ Ermenihaber.am-ի, գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ նշվել է․

«Պնդումներն այն մասին, որ արգելված ապրանքները շարունակվում են արտահանվել Իսրայել, ամբողջությամբ սուտ են: Մաքսային հայտարարագրերի գրանցման ընթացակարգերը՝ կապված տվյալ ապրանքների արտահանման հետ, դադարեցվել են 2024-ի ապրիլի 9-ին, ժամը 09:00-ի դրությամբ:
Հասարակությանը մոլորեցնելու նպատակով տարածվող մանիպուլյատիվ նորությունների բովանդակությունն ամբողջովին կեղծ է»:

Հիշեցնենք, որ Թուրքիան հայտարարել էր 54 տեսակ ապրանքի Իսրայել արտահանումն արգելելու մասին: