Իսրայելը կրկին հրթիռակոծել է Սիրիան․ ի՞նչ է հայտնի

Իսրայելը կրկին հրթիռակոծել է Սիրիան․ ի՞նչ է հայտնի

Այս գիշեր Իսրայելը հերթական հարվածն է հասցրել Դամասկոսի շրջանում ռազմական օբյեկտներին, հաղորդում են սիրիական լրատվամիջոցները։

SANA-ն հայտնում է, որ իսրայելական ինքնաթիռները հրթիռներ են արձակել օդային տարածքից Գոլանի բարձունքների վրայով դեպի Դամասկոսի շրջանի մի քանի վայրեր: 

Գործակալությունը հավելել է, որ հրթիռների մի մասը խոցվել է սիրիական հակաօդային պաշտպանության կողմից։
Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի տվյալներով՝ Իսրայելի պաշտպանության բանակի ուժերը հարձակումն իրականացրել են երկու ալիքով՝ առաջինը՝ հակաօդային պաշտպանության մարտկոցների վրա, որոնց վրա «Հզբոլլահ»-ի զինյալներն են, իսկ երկրորդը՝ Դամասկոսի միջազգային օդանավակայանի վրա։ 

Կենտրոնը հայտնում է նաև, որ հնարավոր է՝ սիրիական հակաօդային պաշտպանության հրթիռներից մեկը պայթել է Դամասկոսի բնակելի թաղամասում. գիշերային հարձակումից հետո շտապօգնության մեքենաները շտապել են այնտեղ։
Ըստ իսրայելական լրատվամիջոցների՝ սա իսրայելական օդուժի երկրորդ հարձակումն է այս ամսվա ընթացքում Սիրիայում։ Մայիսի սկզբին հրթիռները շարքից հանել էին Հալեպի օդանավակայանը։ 

Ըստ սիրիական ընդդիմության՝ հարձակումների թիրախը եղել են օդանավակայանի մոտ գտնվող իրանամետ ուժերի հենակետերը։