Ադրբեջանի թուրքերը կրկին նախընտրել են Էրդողանին

Ադրբեջանի թուրքերը կրկին նախընտրել են Էրդողանին

Թուրքիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Ադրբեջանում քվեարկած Թուրքիայի քաղաքացիների մեծամասնությունը սատարել է Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը՝ հղում անելով պաշտոնական աղբյուրներին։

Նշվում է, որ Ադրբեջանի տարածքում գործել է 15 ընտրատեղամաս, ընտրողների 53,59%-ը (2644 ձայն) քվեարկել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի, իսկ 46,41%-ը (2290 ձայն) Քեմալ Քըլըչդարօղլուի օգտին։

Ադրբեջանում քվեարկությանը մասնակցել է Թուրքիայի 4983 քաղաքացի։

4934 քվեաթերթիկ ճանաչվել է վավեր, 49-ը՝ անվավեր։ Ընտրողների մասնակցությունը կազմել է 57,75%:

Հիշեցնենք, որ նախագահական ընտրությունների առաջին փուլում ևս Ադրբեջանում ապրող կամ գտնվող Թուրքիայի քաղաքացիների մեծ մասը սատարել էր Էրդողանին։