Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության պետի տեղակալը ձերբակալվել է

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության պետի տեղակալը ձերբակալվել է

Ինչպես հաղորդում է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության պաշտոնական կայքը, կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում դատախազության հետ համատեղ օպերատիվ-քննչական գործողությունների արդյունքում պետական սահմանապահ ծառայության առափնյա պահպանության վարչությունում բացահայտվել են լուրջ օրինախախտումներ: Թույլ տված հանցավոր արարքների կասկածանքով ձերբակալվել է պետական սահմանապահ ծառայության պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Աֆղան Նաղիեւը: Կան նաեւ ձերբակալված բարձրաստիճան սպաներ, ինչպես նաեւ քաղաքացիական անձինք: