Այս երկիրը կրճատել է կորոնավիրուսի դեմ իմունիզացիայի եւ վերապատվաստման միջեւ ընկած ժամանակահատվածը 

Այս երկիրը կրճատել է կորոնավիրուսի դեմ իմունիզացիայի եւ վերապատվաստման միջեւ ընկած ժամանակահատվածը 

Մեծ Բրիտանիայի Առողջապահության նախարար Սաջիդ Ջավիդը հայտարարել է, որ համաձայնել է Իմունիզացիայի եւ պատվաստումների միացյալ կոմիտեի ներկայացրած ցուցումների հետ, որոնց համաձայն, առաջարկվում է կրճատել կորոնավիրուսային հիվանդության դեմ նախատեսված հիմնական պատվաստումային կուրսի եւ վերապատվաստման միջեւ ընկած ժամանակահատվածը՝ վեց ամսից դարձնելով երեք ամիս։

Ավելի վաղ, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ՀԱՀ-ում հայտնաբերված կորոնավիրուսային հիվանդության նոր շտամը, որը կոչվում է B.1.1.529 կամ «օմիկրոն», որակել է որպես «անհանգստություն առաջացնող»։