Հայտարարել են Ռուսաստանի հետ ունեցած ռազմական համարժեքության մասին 

Հայտարարել են Ռուսաստանի հետ ունեցած ռազմական համարժեքության մասին 

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ռազմական առավելություն, ուկրաինական ռազմական հզորության համեմատությամբ։ Նա կարծիք է հայտնել, որ երկու երկրների միջեւ առկա է ռազմական համարժեքություն։

«Ռուսաստանը չունի վճռական առավելություն մեր հանդեպ, նման բան չկա եւ չի լինի։ Ռուս գեներալները պրոֆեսիոնալներ են, եւ կարծում եմ, որ դա հասցնում են իրենց քաղաքական ղեկավարությանը»,- «Украина 24»-ի եթերում հայտարարել է Արեստովիչը։

Նա վստահություն է հայտնել, որ ռազմական բախման դեպքում ռուսական բանակը կկորցնի իր մարտունակությունը մի քանի տարով։ Այս ամենով հանդերձ, ուկրաինական իշխանությունների ներկայացուցիչը չի մանրամասնել, թե ինչի վրա է հիմնված իր կարծիքը։