Էլ ինչ էր ասել Նիկոլ Փաշինյանը 362 օր առաջ   

Էլ ինչ էր ասել Նիկոլ Փաշինյանը 362 օր առաջ   

Ամուլսարի թեմայով ՀՀ վարչապետի օգոստոսի 19-ի ՀՀ քաղաքացու հետ զրույցի 1․5 ժամից մի մեծ հատված «պրեաամբուլա» էր, թե ինչ է ասել Նիկոլ Փաշինյանը հեղափոխությունից հետո հանքարդյունաբերության մասին։ Անգամ ներողություն խնդրելով, որ ստիպված է մեջբերումները անել հենց Նիկոլ Փաշինյանից, Նիկոլ Փաշինյանը կարդաց, թե ինչ է ասել 2018 թվականին։ Բայցև ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական կենսագրության մեջ վերջին 1․5 տարում հատկապես շատ են այն դեպքերը, երբ նրա կարծիքը այն 180 աստիճանով չի համըմնկնում խմբագիր, ընդդիմադիր, պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կարծիքների հետ, այս թեմայով ևս բացառություններ չկան, և, մասնավորապես, 2018 թվականի օգոստոսի 23 ի կառավարության նիստին նրա հայտարարությունների մասին ՀԺ-ում կարդում ենք, որ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարության համար անընդունելի է, որ հանքարդյունաբերությունը Հայաստանի տնտեսական աճի լոկոմոտիվն է։ Ապա ՀՀ վարչապետը այսօրվանից  362 օր առաջ ասել էր․ «Մեր կառավարության կարեւոր խնդիրներից է փոխել տնտեսական աճի մոդելը ոչ միայն այն պատճառով, որ ուղղակի խոսքը տվյալ դեպքում վերաբերում է մեր ընդերքի վաճառքին, այլեւ այդ ընդերքի վաճառքից գեներացվող գումարների արդյունքում ձեւավորված գումարների աճը ներառող չէ, այսինքն՝ այդ տնտեսական աճի ազդեցությունը իրենց վրա չեն զգում Հայաստանի հանրապետության քաղաքացիները:

Պետք է հաստատենք շահագործման այնպիսի  կանոններ, որ հանրությունը իսկապես զգա՝ այդ ազգային հարստությունը օգտագործվում է այնպես, որ դրանից պետությունը եւ հանրությունը ստանում են այնքան օգուտներ, ինչքան պետք է իրականում ստանան»։

Հայաստանում 2019 -ին, ինչպես և նախկինում, գործում է 7 մետաղական հանքավայր և շուրջ 30՝ ոչ մետաղական, մեկն էլ՝ Ամուլսարը պատրաստվում է վերաբացվել։