ԱՄՆ առողջապահության նախարարը հրաժարական է ներկայացրել

ԱՄՆ առողջապահության նախարարը հրաժարական է ներկայացրել

ԱՄՆ առողջապահության նախարար Ալեքս Ազարը հրաժարական է ներկայացրել, բայց կաշխատի մինչև իր լիազորությունների ժամկետի ավարտը: Այս մասին հաղորդում է CNN-ը:

Նշված է, որ Ազարն անդրադարձել է հունվարի 6-ին Կապիտոլիումի մոտ տեղի ունեցած անկարգություններին, որը արդեն իսկ գործող նախագահ Դոնալդ Թրամփի նախարարների կաբինետի 3 անդամի հրաժարականի պատճառ են դարձել:

Ազարի հրաժարականն այնուամենայնիվ խորհրդանշական բնույթ ունի և գործնական որևէ հետևանք չի ունենալու, քանի որ նա շարունակելու է պաշտոնավարել մինչև հունվարի 20-ը, երբ կառավարության անդամները նախագահի հետ միասին հրաժարական կկտան: