Ռուսաստանի Դաշնային խորհուրդը հավանություն է տվել ռուսական զորքերի՝ Լեռնային Ղարաբաղում որպես խաղաղարար կիրառումը

Ռուսաստանի Դաշնային խորհուրդը հավանություն է տվել ռուսական զորքերի՝ Լեռնային Ղարաբաղում որպես խաղաղարար կիրառումը

Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատը՝ Դաշնային խորհուրդը հավանություն է տվել Լեռնային Ղարաբաղում Զինված ուժերի կիրառումը խաղաղարար առաքելություն իրականացնելու համար։

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Ըստ Դաշնային խորհրդի սահմանադրական օրենսդրության կոմիտեի նախագահ Անդրեյ Կլիշասի, նախագահը արդեն իսկ խաղաղապահ առաքելությունը Ղարաբաղ ուղարկելու հրահանգ է տվել, չսպասելով Դաշնային խորհրդի որոշմանը, քանի որ զոհվել էին երկու ռուս զինվորականներ՝ ռուսական ռազմական ուղղաթիռի խոցման հետեւանքով եւ կար կարիք օպերատիվ կերպով տարածաշրջան խաղաղապահներ ուղարկելու։

Ըստ Կլիշասի, նման իրավասություն նախագահն ունի։ Միեւնույն ժամանակ, Դաշնային խորհրդի հավանությունը պետք է, քանի որ խոսքը ոչ թե օպերատիվ ռազմական իրավիճակի մասին է, այլ պլանային միջոցառման, որը տեւելու է մի քանի տարի։ Ռուսական բանակի՝ Ղարաբաղում խաղաղապահ գործունեություն իրականացնելու մանդատի ժամկետը հինգ տարի է՝ երկարաձգման հնարավորությամբ։