Երեխաներ են զոհվել․ Իսրայելը հարվածել է Ռաֆահի փախստականների ճամբարին

Երեխաներ են զոհվել․ Իսրայելը հարվածել է Ռաֆահի փախստականների ճամբարին

Առնվազն յոթ մարդ է զոհվել Գազայի հատվածի Ռաֆահ քաղաքում փախստականների ճամբարի վրա Իսրայելի ավիահարվածի հետևանքով։ Տեղեկությունը հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը։ Նշվում է, որ զոհվածների թվում կան չորս երեխաներ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գազայի հատվածի կենտրոնական հատվածում գտնվող Ալ-Մաղազի փախստականների ճամբարին իսրայելական բանակի օդային հարվածների հետեւանքով առնվազն 11 մարդ է զոհվել, շատերը, այդ թվում՝ երեխաներ, վիրավորվել են։