Բորիս Ջոնսոնը աշխատանքի կվերադառնա մեկ ամսից․ The Times

Բորիս Ջոնսոնը աշխատանքի կվերադառնա մեկ ամսից․ The Times

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կկարողանա կրկին վերադառնալ իր պարտականությունների կատարմանը մեկ ամիս հետո։ Այս մասին գրում է The Times-ը, սեփական աղբյուրներին հղում տալով։ Ըստ հրապարակմանը, Ջոնսոնը լիովին ապաքինված ու կազդուրված կլինի մեկ ամսից։ Նույնիսկ մեկ ամսից էլ, նրա վերադարձը աշխատանքային ռեժիմի լինելու է աստիճանաբար, մանրամասնվում է հրապարակման մեջ։ Հիշեցնենք, որ բրիտանական վարչապետը ներկայումս հոսպիտալացված է, ստանում է թթվածնային թերապիա։ Նրա մոտ առկա է նոր տիպի կորոնավիրուս։