Բելառուսում արգելել են ռուսական թեյի վաճառքը

Բելառուսում արգելել են ռուսական թեյի վաճառքը

Բելառուսն արգելել է Ռուսաստանում արտադրված թեյի վաճառքը։ Խոսքը մի քանի տեսակի տուփավոր թեյերի մասին է։ 
Այդ մասին հայտնել են Բելառուսի առողջապահության նախարարությունից և նշել, որ որոշման պատճառը արտադրանքի անվտանգության մանրէաբանական ցուցանիշների պահանջների խախտումն է, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները։

Խախտումներ են հայտնաբերվել չորս տեսակի «Արքայադուստր Քանդի» և «Գիտա» ապրանքանիշերում, որոնց արտադրողը ռուսական «Օրիմի» ՍՊԸ-ն է։ 

Նշվում է, որ տուփերում բորբոս է հայտնաբերվել: Միաժամանակ արգելվել են վերոնշյալ ընկերության արտադրած բոլոր ապրանքանիշերի թեյերը, իսկ դրանց ներմուծումը Բելառուս՝ սահմանափակվել է։ 

Բացի այդ, արգելված ապրանքանիշերի ցանկում են ներառվել Greenfield, TESS, «Принцесса Нури», «Принцесса Ява», ինչպես նաև Jardin և «Жокей» սուրճի որոշ տեսակներ, որոնց հարցում, ի դեպ, առարկություններ չեն եղել։