Թրամփը պետք է հաղթի․ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ

Թրամփը պետք է հաղթի․ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Լիզ Թրասը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո Դոնալդ Թրամփը «պետք է» լինի Սպիտակ տանը, գրում է Politico-ն։ «Չեմ կարծում, որ Բայդենն առանձնապես բարյացակամ է եղել Մեծ Բրիտանիայի նկատմամբ: Ինձ թվում է՝ նա հաճախ է բռնում ԵՄ-ի կողմը։ Եվ ես, անշուշտ, կցանկանայի նոր նախագահ տեսնել Սպիտակ տանը»,- ասել է Թրասը:

Ուղիղ հարցրին, թե արդյո՞ք դա պետք է լինի Թրամփը, Թրասը պատասխանել է. «Այո, նա պետք է լինի»: Անցյալ տարի Թրասը The Wall Street Journal-ում գրել է մի հոդված՝ հույս հայտնելով, որ «Հանրապետականը Սպիտակ տուն կվերադառնա 2024 թվականին»: Նրա համոզմամբ, հանրապետականների թեկնածուներն «ավելի բրիտանամետ են, քան՝ դեմոկրատները»։