Թրամփը Բայդենի երդմնակալության օրը չի հեռանա Սպիտակ տնից․ CNN

Թրամփը Բայդենի երդմնակալության օրը չի հեռանա Սպիտակ տնից․ CNN

CNN-ը հայտնում է, որ ԱՄՆ հեռացող նախագահ Դոնալդ Թրամփը իր խորհրդականներին հայտարարել է, որ հրաժարվում է հեռանալ Սպիտակ տնից՝ Ջո Բայդենի երդմնակալության օրը։

Այս հայտարարությունը բավական անհանգստացրել է Թրամփի շտաբի աշխատակիցներին, սակայն քչերն են հավատում, որ նա գոնե այդ օրը ոչ խելամիտ նման քայլ կանի։

Ավելի վաղ, հայտնի էր դարձել, որ Թրամփը Բայդենի երդմնակալության օրը մտադիր է ուղղաթիռով հեռանալ եւ չի ողջունելու դեմոկրատ նորընտիր նախագահին, եւ չի մասնակցելու Բայդենի երդմնակալության արարողությանը։