Ադրբեջանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 4124 նոր դեպք 

Ադրբեջանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 4124 նոր դեպք 

Ադրբեջանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 4124 նոր դեպք։ Մեկ օրում կորոնավիրուսից առողջացածների թիվը կազմում է 4205 մարդ։ Մեկ օրում կորոնավիրուսից մահացել է երեսունութ մարդ։

Համավարակի սկզբից ի վեր, կորոնավիրուսով վարակվել է մոտ 192 հազար մարդ։ Մահացածների ընդհանուր թիվը հասել է մոտ 2100-ի։ Առողջացածների ընդհանուր թիվը մոտ 127,1 հազար է, իսկ հիվանդանոցային բուժում ստանցում է 62,3 հազար մարդ։ Իրականացվել է ավելի քան երկու միլիոն թեստավորում, մեկ օրում՝ մոտ 18 հազար թեստավորում։