Չինաստանը բուժաշխատողների խումբ է ուղարկել Ռուսաստան՝ կորոնավիրուսի դեմ պայքարում օգնելու համար

Չինաստանը բուժաշխատողների խումբ է ուղարկել Ռուսաստան՝ կորոնավիրուսի դեմ պայքարում օգնելու համար

Չինաստանի իշխանությունները բուժաշխատողների խումբ են ուղարկել Ռուսաստան՝ Ռուսաստանին օգնելու համար կորոնավիրուսի դեմ պայքարում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, վկայակոչելով ՉԺՀ ԱԳՆ խոսնակ Չժո Լիծյանին։

«Ռուսաստանին կորոնավիրուսի բռնկման դեմ պայքարում օգնելու համար Չինաստանի կառավարությունը որոշում է կայացրել ՌԴ գործուղել բուժաշխատողների խմբի»,- ասել է չինական արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը։ Նրանք Մոսկվա կժամանեն այսօր առավոտյան։