Հայտնի են «Օսկարի» հավանական հավակնորդները, ըստ Variety-ի

Հայտնի են «Օսկարի» հավանական հավակնորդները, ըստ Variety-ի

Variety-ն կազմել է այն ֆիլմերի ցանկը, որոնք ենթադրաբար կդառնան այս տարվա «Օսկարի» մրցանակակիրներ։ Այս մասին գրում է Lenta.ru-ն։ Լավագույն ֆիլմ անվանակարգում կառաջադրվեն, ըստ պարբերականի, Մարտին Սկորսեզեի «Իռլանդացին», Քվենտին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում»մ Պոնա Ջուն-հոյի «Պարազիտները» եւ Գրետա Գերվիգի «Փոքրիկ կանայք»։ Մրցանակներ կարող է ստանան նաեւ «Ամուսնական պատմություն», «Ցավ ու փառք», «Ջոկեր», «Ջոջո ճագարը», «Ռոկետմեն», «Երկու Պապեր», «Խաղալիքների պատմություն 4», «Մենք» եւ «Ford-ն ընդդեմ Ferrari-ի» ֆիլմերը։

Նշենք, որ մրցանակաբաշխությունը տեղի կունենա հաջորդ տարվա փետրվարի իննին։