Հաջորդ տարվանից ՀՀ քաղաքացիները երկիրը լքելիս անձնագրերում ելքի վիզայի կարիք չեն ունենա

Հաջորդ տարվանից ՀՀ քաղաքացիները երկիրը լքելիս անձնագրերում ելքի վիզայի կարիք չեն ունենա

Կառավարության հերթական նիստում քիչ առաջ ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը տեղեկացրեց, որ առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել ելքի վիզային վերաբերող օրենսդրական բոլոր դրույթները։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սա ներպետական ընթացակարգին չի վերաբերում, այլ օտար երկրների հետ հարաբերություններին, ԱԳՆ-ի համար եռամսյա ժամկետ ենք սահմանել իրազեկման համար, որ օտարերկրյա պետությունները այս պահանջը հանելու հետ կապված իրազեկ լինեն, և քաղաքացիները օտարերկրյա պետությունների սահմանային անցման կետերում այս առումով խնդիրների չբախվեն»,- Արփինե Սարգսյանը։

Այսպիսով, 2024թ. հունվարի 1-ից այլևս ՀՀ քաղաքացիները երկիրը լքելիս անձնագրերում ելքի վիզայի կարիք չեն ունենա։