Նիկոլ Փաշինյանն ու ընտանիքի անդամները վարակվել են կորոնավիրուսով

Նիկոլ Փաշինյանն ու ընտանիքի անդամները վարակվել են կորոնավիրուսով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու իր ընտանիքի անդամները վարակվել են կորոնավիրուսով, այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց վարչապետը:

«Այս պահին աշխատանքի չեմ մի պարզ պատճառով. երեկ պարզվեց, որ կորոնավիրուսի իմ թեստը դրական է: Ընդ որում, ուզում եմ ասել, որ որեւէ ախտանշան չեմ ունեցել: Պարզապես, քանի որ առաջնագիծ մեկնելու պլաններ կային, որոշեցի թեստավորվել եւ թեստը դրական դուրս եկավ: Հետո թեստավորվեցինք ամբողջ ընտանիքով, եւ փաստորեն ամբողջ ընտանիքով դրական արդյունք ունենք»,-ասաց նա: