Ի՞նչ է ասել Մեսսին խաղընկերոջը հայտնի գոլից մեկ րոպե առաջ

Ի՞նչ է ասել Մեսսին խաղընկերոջը հայտնի գոլից մեկ րոպե առաջ

Նոյեմբերի 26-ին ֆուտբոլի աշխարհի առաջնության երկրորդ տուրի շրջանակում մրցաշարի գլխավոր ֆավորիտներից մեկը՝ Արգենտինայի հավաքականը մրցելով Մեքսիկայի ընտրանու դեմ կարողացավ առաջին հաղթանակը գրանցել ընթացիկ առաջնությունում ու պահպանել շանսերը խմբային փուլի արգելքը հաղթահարելու հարցում։  

Թեպետ հանդիպման ընթացքում երկրու գոլ խփվեց, սակայն փաստ է, որ հանդիպման ելքը վճռվեց հենց Լեո Մեսսիի խփած ֆանտաստիկ գոլի շնորհիվ։ Մեսսին, հիշեցնենք, հեռահար հարվածով աչքի ընկավ հանդիպման 64-րդ րոպեին Անխել դի Մարիայի փոխանցումից հետո։ Դի Մարիան Մեսսիի գոլի հետ կապված մանրամասներ է հայտնել Աշխարհի ընթացիկ առաջնությունը լուսաբանող լրագրողներին։

«Պիտի խոստովանեմ, որ իմ փոխանցումը այնքան էլ ստացված չէր, բայց Մեսսին, ինչպես միշտ լուծումը գտավ։ Գոլից ընդամենը մեկ րոպե առաջ Մեսսին մոտեցավ ինձ ու ասաց, որ մեքսիկացիները պաշպանությունը կառուցում են իրենց իսկ տուգանային հրապարակում, ինչի պատճառով էլ տուգանային հրապարակի դիմաց ազատ տարածություններ են ստեղծվում։ Նա ինքը ասաց, որ ես իրենց հենց այդ հատվածում փոխանցում կատարեմ»,- պատմել է Դի Մարիան։