Հաղթանակի օրը չեղարկելով՝ Ուկրաինան կորցրեց ապագան․ Վոլոդին

Հաղթանակի օրը չեղարկելով՝ Ուկրաինան կորցրեց ապագան․ Վոլոդին

Կիևը զրկվեց իր ապագայից՝ չեղարկելով Հաղթանակի օրվա տոնակատարությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը, նշելով, որ Ուկրաինայում չեն հարգում նախնիներին, իսկ արեւմտյան երկրները փորձում են ջնջել պատմական հիշողությունը։

«Չի կարող ապագա լինել մի պետության համար, որտեղ հարգված չեն պապերի ու նախապապերի, հերոսների գործերն ու հիշատակը, որոնց շնորհիվ մենք ապրում ենք։ Արևմտյան երկրները փորձում են ջնջել պատմական հիշողությունը՝ Հաղթանակի օրը փոխարինելով Ուկրաինայի քաղաքացիների համար «Եվրոպայի օրով», - գրել է Վյաչեսլավ Վոլոդինը իր տելեգրամյան ալիքում։ 

Նա հավելել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստոր արարք է կատարել նրանց նկատմամբ, ովքեր իրենց կյանքը տվել են աշխարհը ֆաշիզմից ազատագրելու համար։

Ռուսաստանի համար կարևոր է պահպանել հիշողությունը և ճշմարտությունը Հայրենական մեծ պատերազմի մասին, շարունակել է Վոլոդինը։ 

Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է ամեն ինչ անել՝ աշխարհում ֆաշիզմի հետեւորդներին ոչնչացնելու համար։ Հաղթանակի տոնը ԽՍՀՄ բոլոր ժողովուրդների միասնությունն է, եզրափակել է պաշտոնյան։