Իտալացիներին կոչ են արել չմեկնել Ուկրաինա

Իտալացիներին կոչ են արել չմեկնել Ուկրաինա

Իտալիայի դեսպանատունն իր քաղաքացիներին կոչ է արել հրաժարվել Ուկրաինա մեկնելուց՝ Կիևի վրա վերջին հարձակումների պատճառով։ 

Այս մասին ասվում է Ուկրաինայում Իտալիայի դեսպանատան ֆեյսբուքյան էջում տարածված հաղորդագրության մեջ։
«Զինված հարձակումներ Կիևի և Ուկրաինայի ողջ տարածքի վրա։

Անվտանգային իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ, առկա է հոսանքազրկման վտանգ։ 
Ցանկացած ճանապարհորդություն ցանկացած կարգավիճակով դեպի Ուկրաինա՝ կտրականապես չի երաշխավորվում»,-ասվում է հայտարարության մեջ: