Արփի Ոսկանյանը Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ է ընտրվել
Այսօր կայացել է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցութային ժամանակավոր հանձնաժողովի նիստը, որին մասնակցում էին հանձնաժողովի հինգ անդամները՝ Մարկ Գրիգորյանը (մրցութային հանձնաժողովի նախագահ), Սոնա Հովհաննիսյանը, Անահիտ Աստոյանը, Էմին Թորոսյանը և Նաղաշ Մարտիրոսյանը։
Հանրային հեռարձակողի խորհրդի անդամների թափուր տեղի համար հայտ էին ներկայացրել երեք հոգի՝
1. Անահիտ Ասատրյան,
2. Օֆելյա Ասատրյան,
3. Արփի Ոսկանյան։
Մրցութային հանձնաժողովը հաղթողին որոշելու նպատակով կատարել է քվեարկություն, որի արդյունքում «ԳՐՈՂ» գրական, մշակութային հիմնադրամի տնօրեն Արփի Ոսկանյանը 5 (հինգ) կողմ ձայնով ընտրվել է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ:
«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով սահմանված կարգով հաղթող մասնակցի մասին որոշումը կներկայացվի ՀՀ վարչապետի հաստատմանը:
ՀԳ․ Նկատենք, որ Արփի Ոսկանյանը վերջին տարիներ աչքի է ընկել պրոիշխանական հայացքներով, նա մշտապես արդարացնում է իշխանականների սխալներն ու բացթողումները, իսկ ընդդիմության հասցեին հանդես գալիս սուր քննադատությամբ:
Կարծիքներ