Անհայտ հանցագործները հինգ մարդու են սպանել Կոլումբիայում

Անհայտ հանցագործները հինգ մարդու են սպանել Կոլումբիայում

Կոլումբիայի արեւմուտքում անհայտ հանցագործների հարձակման հետեւանքով զոհվել է առնվազն հինգ մարդ։ Այս մասին հայտնում է La FM ռադիոկայանը։ Ողբերգությունը տեղի է ունեցել Բուենոս Այրես համայնքում /չխառնել Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս-Այրեսի հետ/։ Շենքը, որտեղ սովորաբար տեղի են ունենում աքլորամարտեր, անհայտ անձը կամ անձինք նետել են նռնակ, ապա հրազենային կրակ բացել։ Սկսվել է քննություն դեպքի առնչությամբ։ Ոստիկանությունը նշում է, որ այդ շրջանում մի քանի հանցախմբեր են գործում։