Դեսպան Տողանյանը կոչ է արել ԵԱՀԿ-ին արագ միջամտել Ղարաբաղյան իրադրությանը

Դեսպան Տողանյանը կոչ է արել ԵԱՀԿ-ին արագ միջամտել Ղարաբաղյան իրադրությանը

Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում պահանջում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից արաջ միջամտություն։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը։

«Խոսքը համանախագահների արագ հավաքի՝ հանդիպման կազմակերպման մասին է։ Իրավիճակը պարզ է, եւ պահանջում է համանախագահների արագ միջամտությունը եւ պահանջում է, որպեսզի Թուրքիան դադարեցնի իր ագրեսիվ միջամտությունը ռեգիոնի գործերին»,- ասել է Ռուսաստանում ՀՀ դեսպանը։