Չ՜քաղաքականացնել. խնդրանք-պահանջ

Չ՜քաղաքականացնել. խնդրանք-պահանջ

Հիպոկրատի երդում, հայրենասիրություն, ազգանվեր աշխատանք, ստիպված վիճակ֊ ինչպես կարելի է անվանել այսօրվա մեր բուժաշխատողների աշխատանքը։ Մարդիկ ովքեր արդեն քանի ամիս է տուն չեն գնում։ Շաբաթը 7 օր֊ օրը 24 ժամ։ Պաշտպանիչ համազգեստ, դիմակ, ակնոցներ։ Ռիսկի գործոն, որտեղ մեզանից շատերս նույնիսկ հեռվից ենք վախենում պատկերացնել։ Վարակված կոլեգաներ։ Անվերջ հիվանդներ, ովքեր ամեն վարկյան կարող են ունենալ բացասական ելք։Բժիշկներ ովքեր հասկանում են, որ  նրանք նույնպես ապահովագրված չեն և կարող են հաջորդը լինել։ Հասկանո՞ւմ եք արդյոք ինչքան դժվար է բժիշկների համար, երբ կան հիվանդներ ու չկան ազատ հիվանդասենյակներ, ազատ մահճակալներ։ Բժիշկներ, ովքեր պայքարում են ոչ միայն կորոնավիրուսի դեմ, այլ բոլոր հիվանդների ուղեկցող հիվանդությունների դեմ։
Անհավանական աշխատանք։
COVID-19
Աջակցության ծրագրեր։ Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրեր։ Կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացման ծրագրեր։
Ծրագրեր որոնց համար շնորհակալ ենք։ Բայց ճիշտ կլինի, որ լինի կորոնավիրուսի հետևանքով կյանքից, ընտանիքից և ամեն ինչից կտրված, կորոնավիրուսով հիվանդների հետ շփվող  բժշկական անձնակազմին աջակցության ծրագիր։
1.Կրկնապատկել աշխատավարձերը
2.Անտոկոս վարկեր, առանց հավելյալ վճարների × տարի ժամանակով։
3.Կոմունալ վճարների 100% սուբսիդավորում պետության կողմից։
4.Բժշկական ապպահովագրություն բոլոր հիվանդությունների դեպքում
5.Կորոնավիրուսով վարակվելու դեպքում աշխատավարձի 100% փոխհատուցում
6.Կորոնավիրուսով վարակվելու մահանալու դեպքում 10 տարի ամեն ամիս միջին աշխատավարձի փոխհատոցում ընտանիքին։
Մի քանի աջակցություն, որի դեպքում կյանքի գնով պայքարող բուժաշխատողները գոնե մի քիչ հանգիստ կլինեն, որ իրենք և  իրենց ընտանիքը մի քիչ ապահովված կլինեն նման իրավիճակում։

Հրայր Ասլանյան