Նյու Յորքի դատարանը հաստատել է ահաբեկչական խմբավորման կապը Թուրքիայում տեղակայված բանկի հետ 

Նյու Յորքի դատարանը հաստատել է ահաբեկչական խմբավորման կապը Թուրքիայում տեղակայված բանկի հետ 
Նյու Յորքի դատարանը հաստատել է ահաբեկչական խմբավորման կապը Թուրքիայում տեղակայված բանկի հետ 
Նյու Յորքի դատարանը հաստատել է ահաբեկչական խմբավորման կապը Թուրքիայում տեղակայված բանկի հետ 

Միացյալ Նահանգների շրջանային դատարանի որոշման համաձայն՝ Ստամբուլում տեղակայված օտարերկրյա բանկն օգնել է ֆինանսավորել «Համաս» ահաբեկչական խմբավորմանը:

Հաղորդում է Սաուդյան Արաբիայի «Արաբ Նյուզ» անգլալեզու թերթը։

ԱՄՆ-ի երեք իրավաբանական ընկերություն, այդ թվում ՝ «Սթայն Միտչելը», անցյալ տարի դատական գործողություններ սկսեց «Քուվեյթ Թյուրք» բանկի դեմ՝ ահաբեկչություն ֆինանսավորելու մեղադրանքով:

Կազմակերպությունները հանդես էին գալիս ամուսիններ Իթամի և Նա’ամա Հենքինների անունից. ամուսինները սպանվել էին իրենց մեքենայում 2015 թվականին Արևմտյան Ափի (Մերձավոր Արևելքում է) ահաբեկչության հետևանքով։ Զույգի չորս երեխաները նույնպես մեքենայի մեջ էին եղել, բայց ողջ էին մնացել։ Իթամի Հենքինը ԱՄՆ քաղաքացի էր, իսկ նրա կինն օտարերկրյա քաղաքացիություն ուներ։  «Համաս»-ը գնահատել էր հարձակումը որպես «քաջարի դիմադրություն» և «հերոսական» գործողություն։

Իր որոշման մեջ Նյու Յորքի ԱՄՆ արևելյան շրջանային դատարանը հայտնել է, որ ««Քուվեյթ Թյուրքը» վարել է մի քանի բանկային հաշիվ «Համաս»-ի գործչի համար, որն ահաբեկչական կազմակերպության առաջնային թուրքական դրամահավաք սուբնեկտն էր», ինչպես նաև բանկը «լիովին հասկացել է գործչի դերը «Համաս»-ի ապօրինի և բռնի գործողություններին աջակցելու գործում»:

Գանգատի մեջ նաև մեղադրանք կար ուղղած Թուրքիային՝ որպես ««Համաս»-ի գլխավոր քաղաքական և ֆինանսական աջակից», իսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրապարակավ հանդիպում էր խմբավորման բարձրաստիճան ղեկավարների հետ:

Բացի այդ, Թուրքիայի կողմից 2011 թվականին Իսրայելի և «Համաս»-ի միջև բանտարկյալների փոխանակման ներքո ազատ արձակված 11 պաղեստինցի բանտարկյալների ընդունումը ներառվել է նաև դատարանի որոշման մեջ՝ որպես Անկարայի և ահաբեկչական կազմակերպության միջև սերտ կապերի ապացույց: