ԻՀՊԿ-ն ուժեր է կուտակել Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմաններին

ԻՀՊԿ-ն ուժեր է կուտակել Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմաններին

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ուժեր է տեղակայել հյուսիսարևմտյան երկրամասում՝ Ադրբեջանի և Հայաստանի հետ համատեղ սահմանները պաշտպանելու համար՝ Իրանին սահմանին մոտ Լեռնային Ղարաբաղում շարունակվող ռազմական հակամարտության ֆոնին:

Հաղորդում է իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը։ 

«Sepahnews»-ի հինգշաբթի օրվա հաղորդագրության համաձայն՝ տանկերն ու ռազմական տեխնիկան տեղակայված են եղել հյուսիսարևմտյան Ատրպատական նահանգի Ջոլֆա (Ջուղա) և Խոդա Աֆարին քաղաքներում, որոնք համատեղ սահմաններ ունեն ինչպես Ադրբեջանի Հանրապետության, այնպես էլ՝ Հայաստանի հետ։ 

Ուժերը տեղակայվել են մարդկանց ու սահմանների անվտանգությունն ապահովելու համար: