Հայազգի ուսուցչուհին հաղթել է մանկավարժների մրցույթում 

Հայազգի ուսուցչուհին հաղթել է մանկավարժների մրցույթում 

ՌԴ Կրանսոդարի թիվ 66 դպրոցի տարրական դասարանների ուսուցչուհի Անուշ Մանուչարյանը հաղթել է «Կուբանի առողջության ուսուցիչ» ռեգիոնալ 13-րդ պրոֆեսիոնալ մրցույթում, որի արդյունքներն ամփոփվել են նախօրեին, գրում է Ռուսաստանի Հայերի միության Կրասնոդարի բաժանմունքի տելեգրամյան ալիքը։ Երկրամասային մրցույթում հաղթողի տիտղոսի համար պայքարել են ավելի քան 50 մանկավարժ՝ երկրամասի բոլոր շրջաններից ու քաղաքներից։

Նշենք, որ աշնանը Անուշ Մանուչարյանը Կրասնոդարի երկրամասը կներկայացնի «Ռուսաստանի առողջության մրցույթ» համառուսաստանյան մանկավարժական պրոֆեսիոնալ մրցույթում։ «Կուբանի առողջության մրցույթ»-ը անցկացվում է Կրասնոդարի երկրամասային իշխանությունների, արհմիությունների եւ կրթության զարգացման խնդիրներով զբաղվող կազմակերպությունների կողմից։