Հետևանքները պատասխանատուների համար կլինեն շատ ծանր․ հայկական կեղծ դիպլոմներով 40 անձի են ձերբակալել

Հետևանքները պատասխանատուների համար կլինեն շատ ծանր․ հայկական կեղծ դիպլոմներով 40 անձի են ձերբակալել

ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Բուհերում առկա խնդիրների լուծումը ճանապարհին է։ Բայց այս հրապարակումը շատ ավելի լուրջ է, և ապացույցները ստանալուց հետո (ներկայում հետաքննություն է ընթանում և սպասում ենք իսրայելական կողմից պաշտոնական տեղեկատվություն) հետևանքները պատասխանատուների համար կլինեն շատ ծանր»։

Նախարարի պաշտոնակատարը գրառմանը կից տեղադրել է հետևյալ հղումը, որտեղ նշվում է, թե Հայաստանից ստացված կեղծ դիպլոմներով 40 արաբ բժիշկ է ձերբակալվել։

«Իսրայելի ոստիկանությունը կալանավորել է 40 բժիշկների, դեղագետների եւ ստաժորների, որոնք Հայստանում ստացել են բժշկական եւ դեղագիտական բուհի կեղծ դիպլոմներ: Իրավապահները հիմնավոր կասկածներ ունեն, որ դրանք անօրինական են, քանի որ վերահիշյալ 40 հոգին դիպլոմները ստացել են՝ բժշկական ուսումնական հաստատությունները չավարտած»,-ասված է աղբյուրում։