Չեղյալ է հայտարարել մամուլի ասուլիսը

Չեղյալ է հայտարարել մամուլի ասուլիսը

Դոնալդ Թրամփը չեղյալ է հայտարարել «Մեծ Քսանյակի» շրջանակներում տեղի ունենալիք գագաթնաժողովը, առ ի հարգանս ԱՄՆ 41-րդ նախագահ Ջորջ Բուշ-ավագի մահվան։ Այս մասին ԱՄՆ գործող նախագահը գրառում է կատարել իր թվիթերյան էջում։

«Ես մտադիր էի մամուլի ասուլիս ունենալ Արգենտինայից հեռանալուց առաջ, քանի որ հաջողություններ ունեցանք «Մեծ Քսանյակի» առաջնորդների հետ բանակցություններում։ Սակայն առ ի հարգանս նախկին նախագահ Ջորջ Բուշ-ավագի հիշատակի ու Բուշ ընտանիքի, ասուլիսը կանցկացնենք հուղարկավորությունից հետո»,- ասված է գրառման մեջ։