Հայտնի հաղորդավարին մեղադրում են սեքսուալ ոտնձգությունների մեջ

Հայտնի հաղորդավարին մեղադրում են սեքսուալ ոտնձգությունների մեջ

Fox եւ National Geographic հեռուստաընկերությունները սկսել են հետաքննություն այն բանից հետո, երբ սեքսուալ ոտնձգությունների հետ կապված մեղադրանքներ են առաջադրվել աստղաֆիզիկոս Նիլ Դեգրաս Թայսոնի հանդեպ, որը վարում է «Տիեզերք» հաղորդաշարը։

Ոտնձգությունների եւ բռնության մասին հոդվածը հրապարակվել է նոյեմբերի 29-ին Patheos կայքում։ Թայսոնի նախկին ասիստենտուհի Էշտլի Ուոտսոնը հայտարարել է, որ ստիպված է եղել ազատվել աշխատանքից այն պատճառով, որ մշտապես իր անմիջական ղեկավարի կողմից սեքսուալ հետապնդման է ենթարկվել, իսկ Բաքնելի համալսարանի պրոֆեսոր Քեյթլին Ալերսն էլ պատմել է, որ Թայսոնը անվայելուչ պահվածք է ունեցել իր հանդեպ մի երեկույթի ժամանակ 2009 թվականին։

Նույն կայքը մեկ տարի առաջ էլ հայտարարել էր, որ պրոֆեսոր Թայսոնը բռնաբարել է երաժիշտ Թչիյա Ամետին, ով նրա հետ միասին է ուսանել։ Երկու հեռուստաընկերությունները հայտարարել են ի պատասխան, որ անկախ այն հանգամանքից, թե ուր կտանեն ապացույցները, միեւնույնն է, իրենք հավատում են միայն ապացույցներին։