Պահանջում է նոր սանկցիաներ սահմանել ընդդեմ Ռուսաստանի

Պահանջում է նոր սանկցիաներ սահմանել ընդդեմ Ռուսաստանի

ԱՄՆ Պետդեպարտամենտի հատուկ ներկայացուցիչ Կուրտ Վոլքերը կարծում է, որ ԵՄ-ն ու Միացյալ Նահանգները պետք է նոր սանկցիաներ սահմանեն ընդդեմ Ռուսաստանի՝ Կերչի նեղուցում տեղի ունեցած ագրեսիվ բախման հետեւանքով։ Այս մասին գրում է գերմանական Sueddeutsche Zeitung պարբերականը։ «Շատ լավ կլիներ, եթե եվրոպացիները հավելյալ սանկցիաներ սահմանեին։ Մենք էլ Վաշինգտոնում նույնը կանեինք»,- մասնավորապես ասել է Վոլքերը։ Նա նաեւ պահանջել է Մոսկվայից ազատ արձակել ուկրաինական նավերը եւ նավաստիներին եւ նստել բանակցությունների սեղանի շուրջ։