Լարսը բաց է. ռուսական կողմում կուտակված է 320 բեռնատար

Լարսը բաց է. ռուսական կողմում կուտակված է 320 բեռնատար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Հայաստանի ԱԻՆ-ի փոխանցմամբ, ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 320 բեռնատար ավտոմեքենա: