Ու՞մ համար է թուրքական լամպ բերել Նաիրա Զոհրաբյանը

Ու՞մ համար է թուրքական լամպ բերել Նաիրա Զոհրաբյանը

Կալանքի տակ գտնվող Արմեն Աշոտյանը, Նարեկ Մալյանը, Նարեկ Սամսոնյանը, Վազգեն Սաղաթելյանը Մամիկոն Ասլանյանը քաղաքական բանտարկյալներ են։ Եվրոպայի խորհուրդն ունի «քաղաքական բանտարկյալ» ձևակերպումը ու այն ունի 5 կետ։ Իմ նշած այս մարդկանցից յուրաքանչյուրը համապատասխանում են այդ 5 կետերին։ Այս մասին քիչ առաջ ԱԳՆ շենքի դիմաց մեկնարկած բողոքի ակցիայի ժամանակ իր ելույթում ասաց ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Նշենք, որ մի շարք քաղաքացիներ այժմ բողոքի ակցիա են իրականանացնում՝ պահանջելով ազատ արձակել քաղբանտարկյալներին։

«Ես ինձ հետ թուրքական լամպ եմ բերել, սա խորհրդանշում է Հայաստանի իրական ժողովրդավարությունը։ Այս թուրքական լամպը փայլում է, լուսավորում է բացառապես Թուրքիան ու Ադրբեջանը Հայաստանի իշխանության ամենաբարձր պատուհաններից ու ես, եթե ինձ թույլ տան, փորձելու եմ սա հանձնել  Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Բուրիչին»,- ասաց նա