Ոստիկանություն տարված Շիրակ կենտրոնի վառելափայտը hետ են վերադարձրել

Ոստիկանություն տարված Շիրակ կենտրոնի վառելափայտը hետ են վերադարձրել

Շիրակ կենտրոնի ղեկավար Վահան Թումասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝ 

«Շիրակ կենտրոնին հասցեագրված վառելափայտը բարեհաջող Գյումրի է հասել: Շնորհակալ եմ բոլոր հովանավորներին, իմ լավ ընկերներին նեղ պահին աջակցելու համար, ոստիկանությանը ևս, որ արդարացի քննություն անցկացրեցին»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ  Շիրակ կենտրոնի վառելափայտը տարվել էր Ոստիկանության բաժանմունք։ Կենտրոնի նախագահ Վահան Թումասյանը մեզ հետ զրույցում նշեց, որ  չնայած իր ձեռքի տակ եղած օրինական փաստաթղթերի առկայությանը' ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում, եւ հետագայի մասին ոչինչ ասել չի կարող:

Հիշեցնենք, որ կենտրոնը ամեն տարի անօթևան գյումրեցիներին հովանավորների շնորհիվ հազարավոր պարկերով  վառելափայտ է բաժանում։