Դի Նատալեն՝ «Կապարեզեի» գլխավոր մարզիչ

Դի Նատալեն՝ «Կապարեզեի» գլխավոր մարզիչ

Նախկինում հանրահայտ ֆուտբոլիստ, «Ուդինեզեի» նախկին հարձակվող Անտոնիո դի Նատալեն սկսում է մարզչական գործունեությամբ զբաղվել։ Իտալիայի երրորդ դիվիզիոնում հանդես եկող «Կապարեզեի» գլխավոր մարզիչ Սիլվիո Բալդինիի հրաժարականից հետո իտալացին նշանակվել է այդ ակումբի գլխավոր մարզչի պոշտոնում։

Դի Նատալեն, հիշեցնենք, ֆուտբոլային կարիերան ավարտելուց հետո աշխատանքի էր անցել տարբեր ակումբների մարզչական շտաբներում, նա վերջին անգամ ընդգրկված էր «Սպեցիայի» մարզչական շտաբում։