Ինձ հետ միայն Գվարդիոլան կարող է համեմատվել․ Մոուրինյո

Ինձ հետ միայն Գվարդիոլան կարող է համեմատվել․ Մոուրինյո

Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ, պորտուգալացի հանրահայտ մասնագետ Ժոզե Մոուրինյոն անդրադարձել է ԱՊԼ հերթական տուրի շրջանակում սեփական հարկի տակ «Մանչեսթեր Յունայթեդից» կրած 1-3 հաշվով պարտությանը։

«Դուք ուզում եք, որ ես խոսեմ «Յունայթեդի» մարզչի ու իմ մասի՞ն ։ Լսեք, ես Պրեմիեր լիգաներ եմ հաղթել, ոչ թե Պրեմիեր լիգա, Չեմպիոնների լիգաներ, ոչ թե՝ Չեմպիոնների լիգա, Եվրոպա լիգայում եմ հաղթել, ես ունեմ շատ մեծ նվաճումներ, քչերը կարող ենք համեմատվել ինձ հետ։ Միակ մարդը, որ կարող է հիմնավոր փաստարկ ներկայացնել ինձ և փորձել մրցակցել ինձ հետ Պեպ Գվարդիոլան է, որովհետև նա ունի այն, ինչ ես։ Ոչ թե այն մարդը, որն ունի 3 միավոր, բայց տիտղոսների ոչ մի պատմություն»,- ասել է Մոուրինյոն։