Միխայիլ Եֆրեմովի հանդեպ հարուցված քրգործի նախաքննությունը ավարտվել է

Միխայիլ Եֆրեմովի հանդեպ հարուցված քրգործի նախաքննությունը ավարտվել է

Արտիստ Միխայիլ Եֆրոմովի հանդեպ, վերջինիս մասնակցությամբ մահացու ելքով վթարի հետ կապված հարուցված քրեական գործի նախաքննությունը ավարտվել է։ Այս մասին հայտնում է «Интерфакс» լրատվական գործակալությունը։ Մոտ ժամանակներս կողմերը կսկսեն ծանոթանալ գործի նյութերի հետ, որից հետո այն կուղարկվի դատախազություն՝ մեղադրական եզրակացության հաստատման համար, իսկ այնտեղից էլ՝ դատարան։

Արտիստի փաստաբան Էլման Փաշաեւը հաստատել է այս տեղեկությունը, սակայն այլ մանրամասներ չի հայտնել, քանի որ չբարձրաձայնելու ստորագրություն է տվել։ Ավելի վաղ, Եֆրեմովը հրաժարվել է ճանաչել իր մեղավորությունը հունիսի 8-ին Մոսկվայի կենտրոնում իր մասնակցությամբ տեղի ունեցած վթարի հետ կապված, որի հետեւանքով մեկ մարդ զոհվել էր։ Հունիսի 9-ին հայտնի դարձավ, որ տուժածը մահացել է, իսկ արտիստը գտնվում է տնային կալանքի տակ։