Սիրտս կիսվում ա, որ հիմա ԱԺ֊ում չեմ. Ալեն Սիմոնյան

Սիրտս կիսվում ա, որ հիմա ԱԺ֊ում չեմ. Ալեն Սիմոնյան

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝ 

«Հիմա Արցախում եմ, և հետևելով Հայաստանում տեղի ունեցող իրավիճակին` սիրտս կիսվումա, որ հիմա ԱԺ-ում չեմ, բայց նենց հպարտ եմ ու հանգիստ, որ չեք պատկերացնի: Հպարտ եմ իմ թիմով, Տիգրան Ավինյանով, Արարատ Միրզոյանով, Լիլիթ Մակունցով, Ռուբեն Ռուբինյանով, իմ ողջ թիմով: Տղերք, աղջիկներ, Հայաստանը երիտասարդ, համարձակ գործիչներ ունի, մարդիկ, ովքեր չեն խուսափում պատասխանատվությունից և փախչում, երբ երկրին սպառնալիք կա, կամ չեն փնտրում երրորդ ճանապարհ, այլ ընդունում պատասխանատվություն, ընդունում հարված, կրկին դնում են իրենց կյանքը մեր երկրի, մեր քաղաքացու համար, կրկին ու կրկին ու կրկին:
Հայաստանն ապագա ունի, և այդ ապագան այսօր մեր աչքի առաջ է»: