Զելենսկին ուկրաինացիներին զգուշացրել է ծանր շաբաթվա մասին

Զելենսկին ուկրաինացիներին զգուշացրել է ծանր շաբաթվա մասին

Ընթացիկ շաբաթը կարող է բարդ լինել Ուկրաինայի քաղաքացիների համար։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Հավանական են նոր հարվածներ։ Առաջիկա շաբաթը կարող է նույնքան ծանր լինել, որքան նախորդը: Ուկրաինայի պաշտպանական ուժերը պատրաստվում են։ Ամբողջ պետությունն է պատրաստվում։ 

Մենք աշխատում ենք բոլոր սցենարների վրա, այդ թվում՝ գործընկերների հետ»,- տելեգրամյան իր ալիքում գրել է Զելենսկին։