Պատերազմը խլել է 440 երեխայի կյանք․ Կիևը թվեր է հրապարակել

Պատերազմը խլել է 440 երեխայի կյանք․ Կիևը թվեր է հրապարակել

Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության լայնամասշտաբ զինված ագրեսիայի արդյունքում զոհվել է 440 երեխա, վիրավորվել՝ 851 երեխա։

Նման տվյալներ է հրապարակել Ուկրաինայի գլխավոր դատախազությունը և մանրամասնել, որ այս պահի դրությամբ պատերազմի հետևանքով Ուկրաինայում տուժել է ավելի քան 1291 երեխա։ 
Գերատեսչությունից նշել են, որ սա վերջնական տվյալ չէ, քանի որ ռազմական գործողությունների թեժ շրջաններում շարունակվում են տուժած անչափահասների թվի ճշգրտման աշխատանքները։

Ամենաշատը երեխաները տուժել են Դոնեցկի մարզում՝ 424, Խարկովում՝ 266, Կիևում՝ 117, Նիկոլաևում՝ 77, Զապորոժիեում՝ 76, Խերսոնում՝ 70, Չեռնիգովում՝ 68, Լուգանսկում՝ 64, Դնեպրոպետրովսկում՝ 33: