Էրդողանն այսօր կդիմի թուրք ժողովրդին

Էրդողանն այսօր կդիմի թուրք ժողովրդին

Թուրքիայի կառավարությունը այսօր՝ նոյեմբերի 28-ին, հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ, կքննարկի Սիրիայի հյուսիսում ծրագրված ցամաքային գործողությունը՝ ընդդեմ երկրում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալների:
Այդ մասին հայտնել է TRT հեռուստաալիքը՝ հղում անելով կառավարական աղբյուրներին։
Հեռուստաընկերության տվյալներով՝ ահաբեկչության դեմ պայքարի հարցերը լինելու են նախարարների կաբինետի օրակարգի գլխավոր թեմաներից մեկը։ 

Մասնավորապես, գնահատական ​​կտրվի նոյեմբերի 20-ից Իրաքի և Սիրիայի հյուսիսում թուրքական բանակի կողմից իրականացվող օդային գործողությանը։

Ակնկալվում է, որ կառավարության նիստից հետո Էրդողանը ավանդական հեռուստաուղերձով կդիմի թուրք ժողովրդին, որում կխոսի այսօր ընդունված որոշումների մասին։